SpaceX-ն ընտրել է դեպի Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկին14 սեպտեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - SpaceX ընկերությունն ընտրել է առաջին զբոսաշրջիկին, որը պտույտ կգործի Լուսնի շուրջ BFR կրիչ հրթիռով: Այդ մասին ասվում է ընկերության Twitter-ում: Առաջին տիեզերական զբոսաշրջիկի անունը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին: «SpaceX-ն ընտրել է աշխարհում առաջին մասնվոր ուղևորին մեր BFR (Big Falcon Heavy) տրանսպորտային միջոցով Լուսնի շուրջ թռիչք կատարելու համար: Դա կարևոր քայլ կլինի, ուղղված նրան, որ տիեզերքում ուղևորությունների մասին երազող մարդիկ կարողանան դա անել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»: Միայն 24 մարդ է եղել Լուսնի վրա: 1972-ից ի վեր, երբ տեղի ունեցավ Apollo-ի վերջին առաքելությունը, ոչ մի մարդ չի եղել երկրի արբանյակում: Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ SpaceX-ը մինչև 2019-ի կեսն է հետաձգել կրիչ հրթիռի առաջին կոմերցիոն մարդատար թռիչքը դեպի Լուսին: «SpaceX-ը նախկինի պես մտադիր է մասնավոր անձ գործուղել դեպի Լուսին: Հետաքրքրությունը դրա հանդեպ աճում է»,-ավելի վաղ հայտարարել էր ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |