Ամերիկահայ նկարչի մասին «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի ՀՀ-ում (վիդեո) 14 սեպտեմբերի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վագրիչն ու սև քառակուսին» ֆիլմը՝ ամերիկահայ նկարիչ և կոնցեպտուալիստ գրականագետ Վագրիչ Բախչանյանի մասին: Ֆիլմը կբացի Apricot Tree IFF 2018 փաստագրական ֆիլմերի փառատոնը: Ֆիլմն արտադրվել է «ՄաԳիԿա-ֆիլմ» (Ուկրաինա) և AZ FILMS L.L.C (ԱՄՆ) ընկերությունների կողմից՝ Գոսկինոյի ֆինանսական աջակցությամբ: Խարկովում ծնված և ԱՄՆ-ում ապրած հայտնի նկարիչը կյանքի օրոք երբևէ չի եղել Հայաստանում, սակայն, միշտ երազել է դրա մասին: «Այս ցուցադրությունը Վագրիչի խորհրդանշական վերադարձն է նախնիների հայրենիք: Ինչպես հազարավոր այլ հայ ընտանիքներ, Վագրիչի նախնիները ևս փախել են Ցեղասպանության տարիներին: Այդ հանգամանքներում է Վագրիչի հայրը, դեռ մանուկ հասակում, հայտնվել Խարկովում: Վագրիչը միշտ հիշել է, որ հայ է և հիանալի գիտեր իր ժողովրդի պատմությունը»,-հայտարարել է ռեժիսոր Զագդանսկին: Փառատոնը կանցնի սեպտեմբերի 15-21-ը: Ցուցադրություններ կլինեն Երևանում և Ուջանում: Փառատոնային ծրագրում մոտ 20 փաստագրական ֆիլմ կա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |