Երևանը` մոսկվացիների համար 2018-ի ամռան ամենապահանջված ուղղություն

Երևանը` մոսկվացիների համար 2018-ի ամռան ամենապահանջված ուղղություն

PanARMENIAN.Net - Ավիատոմսերի առցանց ամրագրման «Կուպիբիլետ» ընկերության մասնագետները կազմել են մոսկվացիների 2018- ամռանը նախընտրած ուղղությունների վարկանիշը: Ըստ վարկանիշի, Երևանը արտասահմանյան ամենապահանջված երկու ուղղություններից մեկն է:

«Ամենապահանջված արտասահմանյան ուղղոթյունները 2018-ի ամռանը Մոսկվայի բնակիչների համար եղել են Երևանն ու Քիշնևը, թեև Երևան այցելուների քանակը 2017-ի համեմատ կրճատվել է 2 տոկոսով», հայտնում է Rusarminfo-ն:

Երևանին և Քիշնևին հաջորդում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Իսկ ամենանախընտրելի ներքին ուղղությունները մոսկվացիների համար եղել են Սոչին, Միներալնիե Վոդին, Սիմֆերոպոլն ու Կրասնոդարը:

Ըստ վարկանիշի, Մոսկվայից ժամանող զբոսաշրջիկների աճի ցուցանիշներով ռեկորդակիր է բուլղարական Բուրգասը: Ընդ որում, Բուրգասի տեսարժան վայրերի թվում նշվում է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---