Կիպրոսի հայերի վստահության մակարդակը թուրք համայնքի նկատմամբ կախված է նրանց վերաբերմունքից հայերի եւ հույների ցեղասպանության նկատմամբ21 մայիսի 2008 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Կիպրոսի հայ եւ թուրք համայնքների միջեւ շփումները ավելի ակտիվ են դարձել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ Դատ» կիպրոսյան գրասենյակի ղեկավար Հակոբ Մանուկյանը: Նրա խոսքերով, Կիպրոսում վերջերս անցած նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները հայ եւ թուրք համայնքի ներկայացուցիչներին հրավիրել են կղզու իրադրությունը քննարկելու համար: «Հանդիպմանը շատ էր խոսվում կղզու հունական եւ թուրքական հատվածների միջեւ վստահության մասին: Հայ համայնքը նշել է, որ Կիպրոսի հայերի վստահության մակարդակը թուրք համայնքի նկատմամբ կախված է նրանց վերաբերմունքից հայերի եւ հույների ցեղասպանության նկատմամբ»,- ընդգծել է Մանուկյանը:Ինչ վերաբերում է կղզու հունական եւ թուրքական հատվածների վերամիավորմանը, ապա Հակոբ Մանուկյանը գտնում է, որ ՄԱԿ-ի ծրագիրը` երկխոսությունը բերալավելու մասին, անիրական է: «Կիպրոսի ողջ բնակչությունը հասկանում է, որ Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը չի կարող իրականացվել, քանի դեռ կղզում են գտնվում թուրքական օկուպացիոն զորքերը»,- ասել է Մանուկյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |