Ցեղասպանության թանգարանը նոր տնօրեն ունի

Ցեղասպանության թանգարանը նոր տնօրեն ունի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պրոֆեսոր Հարություն Մարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը:

Մրցույթին մասնակցելու համար դիմում էր ներկայացրել նաև ինքը՝ Դեմոյանը:

Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ:

Իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Դեմոյանի հայտարարությանը նշել է, որ Դեմոյանը տնօրեն չէ, որևէ պաշտոն չունի թանգարանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---