Մերկել. ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում

Մերկել. ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնել է գերմանական Deutsche Welle-ն։

«Գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները, որոնք ԵՄ ու ՆԱՏՕ անդամ չեն, առերեսվում են ՌԴ-ի հրահրած ներքին հակասություններին։ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում ու Ադրբեջանում»,- ասել է նա՝ հավելելով, որ բոլոր այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «ՌԴ-ն կամ տարածքներ է անջատել այդ պետություններից, կամ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։

Ավելի վաղ, Գերմանիայի Կանցլերը պաշտոնական այցով ժամանել էր Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, այնուհետև Ադրբեջան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---