Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի![]() 17 սեպտեմբերի 2018 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում «Մանգհութ» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 65-ի: Տեղական իշխանությունները սեպտեմբերի 17-ին ճշտել են զոհերի քանակը՝ մեծաքանակ դիեր են հայտնաբերվել Իտոգոն բնակավայրում, որը տուժել է մեծ սողանքից: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, ևս 43 մարդ անհետ կորած է համարվում: Ավելի քան 155.000 մարդ ապաստարանում է, գրում է Deutsche Welle-ն: «Մանգհութ» ավերիչ թայֆունն անցել է Ֆիլիպինների տարածքով սեպտեմբերի 16-ին և շարժվել դեպի Չինաստան: Չինական Գուանդուն գավառում առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան 3 մլն մարդ տարհանվել է: «Մանգհութն» ավերածություններ է գործել նաև Հոնկոնգում, որտեղ ավելի քան 300 մարդ է տուժել: Դպրոցները դեռ փակ են, հասարակական տրանսպորտը մեծ խափանումներով է աշխատում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |