Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ![]() 18 սեպտեմբերի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին: 50 տրանսպորտային միջոցից բաղկացած շարասյունը, որը տանկեր և այլ ռազմատեխնիկա էր տեղափոխում, հասել է Ջիսր էշ Սուգուր քաղաք, որտեղ գտնվում է թուրքական դիտակետերից մեկը, գրում է Lenta.ru-ն Hürriyet-ի վրա հղումով: Էրդողանը դա բացատրել է «Իդլիբի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ»: Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում: Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |