2007 թվականին որոշակի շարժ է նկատվել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ոլորտում22 մայիսի 2008 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Երեւանում աշխատանքն է սկսել «Կովկաս-2007» միջազգային խորհրդաժողովը: Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն այն իրադարձությունները, որ կատարվում են բավականին անհանգիստ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ մասին խորհրդաժողովի բացմանը հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի մասնակիցները կկարողանան անաչառ կերպով քննարկել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարի: Հայ փորձագետը նշել է, որ կարեւորագույն իրադարձությունները նախագահական ընտրություններն էին Վրաստանում եւ Հայաստանում: «Անցյալ տարի շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ որոշ քայլեր սկսեցին ձեռնարկվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «2007 թվականին որոշակի շարժ է նկատվել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ոլորտում, ճիշտ է` ոչ պետական մակարդակով: Սակայն կայացած հանդիպումներն ու բանավեճերը դեռեւս չեն կարող կտրուկ փոփոխությունների հանգեցնել առաջիկա տարիներին»,-ընդգծել է Իսկանդարյանը: Նա նաեւ համարում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը բավականին մեծ է, ե'ւ հայկական ե'ւ թուրքական դիվանագետներն այստեղ աշխատելու տեղ ունեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |