Իսրայելը մտադրված է ամրապնդել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ22 մայիսի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի Պետության դեսպան Էհուդ Գոլին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը կարեւորելով երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները, նշեց, Հայաստանը մտադիր է շարունակել մեր երկրների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: Նախարարը գոհունակությամբ ընգծեց, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման միտում է նկատվում, մասնավորապես գյուղատնտեսության - առողջապահության ոլորտներում: Նախարար Նալբանդյանն շեշտեց նաեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի բնագավառներում փոխգործակցությունը խթանելուն միտված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպան Գոլն, իր հերթին նշեց, որ իր երկիրը եւս մտադրված է ամրապնդել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Իսրայելի դեսպանը ՀՀ արտգործնախարարության ղեկավարին փոխանցեց Իսրայելի ԱԳ նախարար Ցիպի Լիվնիի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Ես ակնկալում եմ համատեղ շարունակական աշխատանք Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները եւ համագործակցությունը էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ»: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես` մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդիրները եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |