ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքի հույս ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում դրական արդյունք կտա: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Հայկական երկրորդ հեռուստաալիքին: Նա հույս է հայտնել, որ նախագահների հանդիպումից հետո «մեր համագործակցությունը կշարունակվի»:



Նշենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանիպելու են հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում:
 Ուշագրավ
---