Մեքենաներով ցորենի ներկրման արգելքը Վրաստան հետաձգվել է մինչև 2018-ի վերջ![]() 20 սեպտեմբերի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստան ավտոտրանսպորտով ցորենի ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվեջ: Այդ մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև 2018-ի վերջ(նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)»,-ասվում է գրառման մեջ: Վրաստանի բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու վարորդները բողոքի ակցիաներ էին սկսել: Սեպտեմբերի 17-ից նրանք փակել են մուտքը Լիլո տնտեսական գոտի: Նշվում է, որ այդ ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում էր «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |