Ասադը ցավակցել է Պուտինին ռուսական ինքնաթիռի կործանումից 2 օր անց![]() 20 սեպտեմբերի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վշտակցություն հայտնելով Միջերկրական ծովում Իլ-20-ի կործանման կապակցությամբ: «Իմ և Սիրիայի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին Միջերկրական ծովում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել, որոնք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վեհ խնդիրներ էին կատարում»,-ասվում է հեռագրում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Ասադը կատարվածի համար պատասխանատու է համարում Իսրայելին: Նա նշել է, որ այդ երկիրը «միշտ ամենաարատավոր միջոցներն է օգտագործել իր կեղտոտ նպատակներին հասնելու և ագրեսիա իրականացնելու համար»: Նախագահն ընդգծել է, որ ողբերգությունը «չպետք է կասեցնի ՌԴ և Սիրիայի պայքարն ահաբեկչության դեմ»: Սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ասադը չի զանգահարել Պուտինին: Ռուսական Իլ-20-ը խոցվել է սեպտեմբերի 17-ին սիրիական ՀՕՊ կողմից պատահաբար: Զոհվել է 15 զինծառայող: ՌԴ ՊՆ-ն պատասխանատու է համարում կատարվածի համար Իսրայելին՝ գնահատելով դա որպես միտումնավոր սադրանք: Իսկ Պուտինն անվանել է դա պատահական հանգամանքների ողբերգական շղթա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |