Ադրբեջանում ոչ մի հակահայկական քարոզչություն չի տարվում, պնդում են Բաքվում23 մայիսի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին թե Ադրբեջանը հակահայ քարոզչություն է վարում «միանգամայն անհիմն է», հայտարարել է ադրբեջանական ԱԳՆ-ի մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: «Ադրբեջանում ոչ մի հակահայկական քարոզչություն չի տարվում: Իրականում ադրբեջանական ղեկավարությունն ու ԶԼՄ-ները հակադարձում են այն իրոք կոշտ հակաադրբեջանական քարոզչությանը, որ վարում են Հայաստանն ու հայկական սփյուռքը»,-ասել է Խ.Իբրահիմը, հաղորդում է Day.az-ը: Հիշեցնենք, որ Ղարաբաղի հակամարտության հարցով ընթացող բանակցությունները ճիշտ ուղով շարունակելու համար լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով անհրաժեշտ է դադարեցնել հակահայկական քարոզչությունը, ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Որեւէ հակամարտություն չի կարող կարգավորվել, եթե շարունակվում է մի կողմի քարոզչությունը մյուսի դեմ»,- ասել է նա: Նրա խոսքերով, հակահայկական քարոզչությունը ժամանակ առ ժամանակ այնպիսի դրսեւորում է ստանում, որն անսպասելի արդյունքների է հանգեցնում: Այսպես, Ադրբեջանում հասարակական կարծիքի հարցման արդյունքում բնակչության 82 տոկոսը բացասական է վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Միեւնույն ժամանակ, հարցմանը մասնակցած Ադրբեջանի բնակչության 29 տոկոսը գտնում է, որ Ղարաբաղի հարցը կարելի է ռազմական ճանապարհով կարգավորել: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի կարծիքով, դա լուրջ եւ վտանգավոր ցուցանիշ է: «Չեմ կարող պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում մարդկանց նման քանակությունը կարող է կողմ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- հավելել է նա ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |