Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը․ ՀՀ-ն պարտվել է Մուշեղ Սաղաթելյանին![]() 20 սեպտեմբերի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի վերաբերյալ՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով ճանաչվել են դիմողի բոլոր իրավունքների խախտումները: Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետության բոլոր փաստարկները մերժվել են։ «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը», - գրել է նա: Մուշեղ Սաղաթելյանը ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետն է, ով ակտիվորեն ներգավված էր 2008 թվականին ընդդիմության պայքարին, 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, 2010 թվականին՝ վաղաժամկետ ազատվել։ Հայաստանը Սաղաթելյանին պիտի վճարի 15600 եվրո որպես բարոյական վնաս և 500 եվրո՝ որպես իրավաբանական ծախսերի փոխհատուցում։ Թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվել է: Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |