ԱԳ նախարար. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող հապճեպ լինել![]() 20 սեպտեմբերի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպման գործընթացը չի կարող հապճեպ լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գործադիր մարմնի նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: «Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Ունենք բավական տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա հասնի իր հանգուցալուծմանը։ Մոտակա ժամանակներում այդ հանդիպումների մասին կլսեք տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման։ Ներկայում չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպումը կկայանա», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |