Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը գրեթե զրոյացել է![]() 20 սեպտեմբերի 2018 - 18:42 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի համադրելի՝ նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 0,6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունիսին ու հուլիսին 2017-ի համադրելի ամիսների նկատմամբ գրանցվել էր 9,6% և 11,1% աճ։ Հուլիսի համեմատ օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 8%-ով: Ընթացիկ տարվա օգոսոտոսին նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշների համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,4%-ով, շինարարության ծավալը՝ 1,6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14,7%-ով: Արտահանումն աճել է 5%-ով, ներմուծումը՝ 30,9%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցել է երկնիշ աճ՝ 20,5%: Ոլորտը պահպանել է նախկին դինամիկան, ինչի մասին կարող եք մանրամասն կարդալ «Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին. Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը» հոդվածում։ ՏԱՑ տեմբերի զրոյացման վրա հիմնականում ազդել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի կտրուկ՝ 16,7% անկումը, ինչը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել նախորդ ամիսներին՝ հունիսին (+16%) և հուլիս (+24%), գյուղատնտեսական արտադրանքի իրացման աշխատանքների առաջանցիկ տեմպով ու ընդհանուր աճի տեմպերի ճշգրտմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |