Տոնոյան. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավիճակը սահմանին կայուն է21 սեպտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է», – ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ հյուսիսարևելյան հատվածում զինվորի մահվան դեպքին, մասնավորապես, թե ինչ պայմաններում էր զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ թիրախավորված կրակ է եղել: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է: Հայտնի է դարձել նաև, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի 3 զինվոր է խոցվել, որից 2-ը զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |