ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք. Հնարավոր է՝ հանդիպի Մամեդյարովին23 սեպտեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Սեպտեմբերի 24-28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը: Հնարավոր է հանդիպում նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրված է անցկացնել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում: Այդ մասին Գրեմինգերը հայտարարել էր Բաքվում: «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում», - ասել էր Գրեմինգերը: Գրեմինգերն, ավեի վաղ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ Գրեմինգերը հավելել էր նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |