Միջնորդների ջանքերը պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը24 մայիսի 2008 - 18:56 AMT PanARMENIAN.Net - «1994 թվականին միջնորդների ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերը խաղաղության համաձայնագիր են կնքել: Այժմ պետք չէ հեգնել «միայն թե պատերազմ չլինի» արտահայտության առումով: Եւ միջնորդների ջանքերը, առաջին հերթին, պետք է ուղղվեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Ընդ որում, դա պետք է արվի համաձայնագիր կնքելով, որում կողմերը պաշտոնապես կհրաժարվեն հակամարտության ռազմական կարգավորումից: Եւ եթե նման համաձայնագիր կնքվի, ապա կարելի կլինի խոսել հակամարտության կարգավորման անցման մասին ռազմականից քաղաքական հարթություն»,- Ստեփանակերտում անցնող Ղարաբաղյան շարժման 20-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարել է Ղարաբաղի կարգավորման հարցով ՌԴ կողմից նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա կարծիքով, կողմերի դիրքորոշումները անընդունելի են բացառապես ռազմական տեսանկյունից: Ադրբեջանն անընդհատ սպառնում է վերսկսել պատերազմը (ԱՀ նախագահ Ի. Ալիեւը բառացիորեն վերջերս հայտարարեց, որ ավարտվել է պատերազմի առաջին փուլը), իսկ հայկական կողմը արդարացնում է այդ սպառնալիքով ԼՂԻՄ շուրջ տարածքների վերահսկման շարունակումը: Հակամարտությունը կարգավորելու բոլոր փորձերը բախվում են այդ հակասությանը: Կազիմիրովը գտնում է, որ եթե պատերազմը վերսկսելու սպառնալիքներ չլինեն, կողմերի դիրքորոշումները այդքան անզիջում չեն լինի:Կազիմիրովը մի շարք հայտարարություններ է արել: Առաջին հերթին, նա ակնարկել է, որ Ադրբեջանի համար պատերազմը չվերսկսելու «պայման» կարող է դառնալ այն, որ հայկական կողմը հրաժարվի նախկին ԼՂԻՄ շուրջ առկա տարածքից: Պատասխանելով Լատվիայի հայ համայնքի ղեկավար Վահան Արզումանյանի հարցին, թե արդյոք չի փոխվի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում տարածքների հանձնումից հետո` Վ. Կազիմիրովը պատասխանեց. «Ահա դուք կրկին դատում եք ռազմական հարթությունում: Պետք է հեռանալ դրանից եւ քաղաքականորեն մտածել»: Իսկ որպես Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման «երաշխիք» Վ. Կազիմիրովն ակնարկեց, որ դրանք կարող են լինել միջազգային ուժերը, ասենք, ռուս խաղաղապահները: Վ. Կազիմիրովը գտնում է, որ, ամենայն հավանականությամբ, կողմերից մեկը չի կնքի համաձայնագիր: Առավել եւս, որ մարտի սկզբում շփման գծում եղած միջադեպից հետո Ստեփանակրտը բաց նախաձեռնությամբ հանդես եկավ` փաստաթղթով ամրագրել ռազմական գործողություններից հրաժարվելը, իսկ Ադբեջանն այդպես էլ դրան պատասխան չտվեց: Սակայն պետք է եւս մեկ անգամ նման նախաձեռնությամբ հանդես գալ, ընդ որում, դա պետք է անի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատի հիմնական կետերից մեկը հենց դա է: «Եթե նման բան ավելի վաղ արվեր, գուցե Ադրբեջանը չկարողանար ՄԱԿ-ում բանաձեւ անցկացնել»,- նշել է Վ. Կազիմիրովը: Ռուս դիվանագետը նշեց, որ այսօր միջնորդները չգիտես ինչու ելնում են նրանից, որ ռազմական գործողությունները չեն կարող վերսկսվել, ըստ էության: Սակայն ակնհայտ է հակառակը. ռազմատենչ հայտարարություններ, ռազմական բյուջեի աճ Ադրբեջանում եւ միջադեպեր շփման գծում: «Այսօր բոլորը կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն բառերը բավարար չեն: Պետք են այլ երաշխիքներ»,- ասել է Կազիմիրովը, հաղորդում է KarabakOpen-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |