Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական եւ մշակութային գործոնները24 մայիսի 2008 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված գիտաժողովը կոչված է հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական հիմքի վրա: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, վերջին 20 տարիներին Ղարաբաղը չի գտել իր վերջնական կարգավորումը:«Տվյալ միջազգային կոնֆերանսը նպատակ ունի վեր հանելու հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտները, ինչպես նաեւ դրանից բխող խնդիրներն ու առաաջնայնությունները: Ղարաբաղյան շարժման գլխավոր նպատակն էր Ղարաբաղի տեղական բնակչության տեղահանման կանխումը, հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ձեւերի եւ միջոցների ընտրության իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ հարազատ հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Ինչպսին էլ լինեն հակամարտության կարգավորման ջանքերը, վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական, մշակութային եւ այլ գործոններ»,- ընդգծել է Ղուլյանը: Նրա կարծիքով, բանակցային գործընթացում ներկայիս «արգելակումը» եւ փակուղային իրադրության մշտական սպառնալիքը խոսում են որոշակի թերըմբռնման մասին: Ընդ որում, նա նշել է, որ դեռեսւ կան փաստեր եւ ռեսուրսներ, որոնց օգտագործումը կարող է խթանել բանակցային գործընթացը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Կոնֆերանսի աշխատանքներում մասնակցում են քաղաքագետներ եւ փորձագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Մերձդնեստրից եւ Լեռնային Ղարաբաղից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |