Bloomberg. ՀՀ-ն Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է![]() 24 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է: Այդ է վկայում Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel հավելվածի եվրոպացի զբոսաշրջիկների թվում առավել պահանջված ուղղությունների վարկանիշը, որը կազմվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017-ի տվյալների հիման վրա: Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%, երկիրը զբաղեցրել է վարկանիշի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանը հրապուրիչ մայրաքաղաք ունի, և այո, ամենահայտնի հայերից են նաև Քարդաշյանները: Ծանոթությունը տեղի ավանդույթներին, լավաշի պատրաստման վարպետության դասերը, այցելությունները կոնյակի գործարանների և հին վանքեր՝ ահա, ինչ կարող են գտնել զբոսաշրջիկները Հայաստանում»,-ասել է աշխարհի ամենահին զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ Cox & Kings-ի ներկայացուցիչ Ուորեն Չանգը: Վարկանիշում ընդգրկվել են նաև Սան Մարինոն, Վրաստան, Իսրայելը, Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիան և Հերցոգովինան և Ադրբեջանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |