Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից![]() 24 սեպտեմբերի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահ Իգոր Դոդոնին իր լիազորությունները կատարելուց: «Նշված են հանգամանքները, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը պաշտոնից, քանի որ նա հրաժարվել է նշանակել նախարարներին, որոնց թեկնածությունները երկրորդ անգամ առաջարկել է երկրի վարչապետը»,-հայտարարել է դատարանի նախագահ Միխեյ Պոալելունժը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սեպտեմբերին վարչապետ Պավել Ֆիլիպն առաջարկել էր Դոդոնին երկու նոր նախարարի թեկնածություն: Առաջարկվում էր Սիլվիա Ռադուին նշանակել առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար, իսկ Նիկոլայ Չուբուկին՝ գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման նախարար: Սակայն Դոդոնը դեմ էր այդ թեկնածություններին: Նախագահը հայտարարել էր, որ Ռադուն չունի բժշկական կրթություն, իսկ Չոբուկի պարագայում «հարցեր ունի վերջինիս անկաշառության առումով»: Ըստ Մոլդովայի սահմանադրության, նախագահն իրավունք ունի մեկ անգամ մերժելու վարչապետի ներկայացրած թեկնածությունները: Երկրորդ անգամ մերժելու դեպքում նախագահին կարող են հեռացնել պաշտոնից, որպեսզի նշանակման մասին հրամանագիրը ստորագրի խորհրդարանի ղեկավարը կամ վարչապետը: Դոդոնին 3 անգամ են ժամանակավորապես հեռացրել պաշտոնից, որից 2 անգամը կապված էր թեկնածությունները մերժելու հետ՝ 2017-ի հոկտեմբերին և 2018-ի հունվարին: Նշանակման հրամանագրերն այդ ժամանակ ստորագրել է ԱԺ նախագահը: Մոլդովայի նախագահի և կառավարության դիմակայությունն արդեն տարիների պատմություն ունի: Վիճաբանության հիմնական թեման արտաքին քաղաքականությունն է՝ նախագահը պնդում է ՌԴ հետ մերձեցման վրա, իսկ ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը հակված են դեպի Արևմուտքը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |