Տրյուդոյի գրառումը՝ Փաշինյանի հետ ծանոթանալուց հետո. «Հաճելի էր, սպասում եմ երևանյան հանդիպմանը»![]() 25 սեպտեմբերի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծանոթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետին: «Հաճելի էր հանդիպել Ձեզ, պարոն վարչապետ, սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը հաջորդ ամիս՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում», - մասնավորապես գրել է նա: Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հոկտեմբերին կայցելի Հայաստան: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |