Ալան Կասաեւ. Մոտակա տարիներին Ղարաբաղում պատերազմ չի լինի27 մայիսի 2008 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Առաջիկա տարիներին, առնվազն մոտակա 5 տարում, Ղարաբաղում պատերազմ չի լինի: Ադրբեջանն այժմ ներդրումային գրավչության իմիջ է ստեղծում իր համար` փորձելով լուծել իր խնդիրներն Իրանի հետ, որոշել Կասպից ծովի կարգավիճակը: Դա շատ բարդ խնդիր է, քանի որ Կասպից ծովի ավազանը դա հինգ պետություններ են, եւ յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը: Նրա կարծիքով, նախընտրական իրավիճակն Ադրբեջանում բարդանում է երկրի ներքին անկայունությամբ: «Հենց դա է հակահայկական եւ բացահայտ ռազմատենչ հռետորության հիմնական պատճառը, որ իշխանությունները օգտագործում են ազգի միավորման համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը թույլ զարգացած եւ ոչ այնքան կրթված երկիր է, որ ապրում է նավթային եկամուտների հաշվին, որոնք վաղ թե ուշ կսպառվեն»,-գտնում է ռուս փորձագետը: Երկրում չի զարգանում գյուղատնտեսությունը, չկա արդյունաբերություն, բացառությամբ Բաքվի նավթավերամշակման գործարանների: Սակայն չէ որ ողջ բնակչությունը չի կարող բնակություն հաստատել մայրաքաղաքում: Այնպես որ թշնամու ակտիվորեն ստեղծվող կերպարը հանրության համախմբման տարրերից մեկն է»,-ընդգծել է ռոսւ փորձագետը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |