ՀՀ-ն և Մոնղոլիան դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վերացրել են վիզային ռեժիմը

ՀՀ-ն և Մոնղոլիան  դիվանագիտական անձնագիր  ունեցողների  համար վերացրել են  վիզային ռեժիմը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ, որի ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը», հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորելէ տվյալ ուղղություններով գործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Կողմերը վստահություն են հայտնել, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---