Սերգեյ Բաղապշ. ԵՄ-ին չի հաջողվի ստիպել կամ համոզել Աբխազիային վերադառնալ Վրաստանի կազմ29 մայիսի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 30-ին Աբխազիա է ժամանում ԵՄ-ի 15 երկրները ներկայացնող դեսպանների պատվիրակությունը, իսկ այնուհետեւ մենք ակնկալում ենք Եվրամիության ղեկավարների այցը մեր հանրապետություն: Սակայն ցանկանում եմ միանգամից ասել` ԵՄ-ին չի հաջողվի ստիպել կամ համոզել Աբխազիային վերադառնալ Վրաստանի կազմ: Այդ հարցը փակված է, եւ մենք ոչ ոքի հետ այն չենք պատրաստվում քննարկել»,-հայտարարել է ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշը: Ըստ Աբխազիայի առաջնորդի, տվյալ փուլում ԵՄ-ն փորձում է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պարփակել իր շրջանակներում` դուրս մղելու համար Ռուսաստանին բանակցություններից: «Առանց Ռուսաստանի, ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, անհնար է արդյունքի հասնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ռուսաստանն եղել եւ մնում է խաղաղ կարգավորման գործընթացի լիիրավ մասնակիցը»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |