ՀՀ-ն 25%-ով մեծացնում է ռազմական բյուջեն29 սեպտեմբերի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն, պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018 թվականի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցեցին $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։ Ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին կհատկացվի 42,8 մլրդ դրամ։ 2017-ի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, մոտ 226 մլրդ դրամ են կազմել, իսկ 2016-ի ռազմական բյուջեն կազմել է 208 մլրդ դրամ, որից, մասնավորապես՝ ռազմական պաշտպանության մասով՝ 200 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ նախատեսվում է յուրաքանչյուր տարի ռազմական ծախսերն ավելացնել 26-27 մլրդ դրամով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |