Մխիթարյանը Բաքու չի մեկնի![]() 1 հոկտեմբերի 2018 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայատանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ կայանալու է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա խաղը «Ղարաբաղի» հետ: Այդ մասին հայտնում է ESPN-ն իրավիճակին ծանոթ աղբյուրի վրա հղումով: Նշվում է, որ Մխիթարյանին Ադրբեջան մեկնելու համար հարկ կլիներ հատուկ թույլտվություն ստանալ ղարաբաղյան հակամարտության պատճառով, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է հայտ ներկայացնելու մտադրությունից: «Արսենալի» ղեկավարությունը հարգել է ֆուտբոլիստի կարծիքը: Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս էր հայտնել, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին: 2015/16թթ. խաղաշրջանում, երբ Մխիթարյանը հանդես էլ գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, նա չմասնակցեց ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին: Այն ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ կտան մուտքի արտոնագիր Մխիթարյանին, սակայն ի վերջո Մխիթարյանը չմեկնեց Բաքու անվտանգության նկատառումներից ելնելով: Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |