Ուկրաինան նոր տրանսպորտային միջանցք է առաջարկում Սեւ Ծովից մինչեւ Հարավային Կորեա29 մայիսի 2008 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Սեւ Ծովից Հարավային Կորեա ձգվող երկաթուղային տրանսպորտային միջանցքին միանալու իրական շանս ունի: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Բորիս Կլիմչուկը: Նրա խոսքերով, Լիտվան, Ուկրաինան եւ Բելառուսը մայիսի 12-ին երեքկողմանի համաձայնագիր են կնքել Սեւ Ծով- Մերձբալթյան շրջան ուղղությամբ բեռնափոխադրումների վերաբերյալ: Համաձայնության հիմնական նպատակը Սեւ եւ Բալթիկ ծովերի շրջանների միջեւ բեռնաշրջանառության ծավալի մեծացումն է: «Այդ համաձայնությունը թույլ կտա կրճատել բեռի փոխադրման համար ծախսվող ժամանակը եւ խուսափել խտրականությունից իրենց տարածքներում փոխադրումների հարցում: Կողմերը նաեւ պայմանավորվել են ընդարձակել Լիտվա-Բելառուս-Ուկրաինա տրանզիտային երթուղու աշխարհագրությունը եւ հեռանկարում ընդգրկել Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը»,- նշել է Կլիմչուկը: Դեսպանը նշել է, որ ապագայում այդ երթուղին կարող է միանալ Մետաքսի ճանապարհին եւ հասնել Հարավային Կորեա: «Ադրբեջանական կողմը հետաքրքրվել է այդ նախագծով»,- ասել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |