ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ Աբխազիայի հանրապետության փոխնախագահ Վալերի Արշբայի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի տնտեսական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, ենթադրվում է համագործակցություն գինեգործության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, փայտամշակման ոլորտներում: Նշենք, որ Աբխազիայի պատվիրակությունը մասնակցում էր ԼՂՀ նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման ստանձման արարողությանը:
 Ուշագրավ
---