Նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական ու ծառուկյանական նախարարների ազատման հրամանագրերը![]() 3 հոկտեմբերի 2018 - 02:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ 6 նախարարներին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ում «հակահեղափոխական» օրենքի ընդունմանը հետևած խորհրդարանի շրջափակման ու ցույցի ժամանակ։ Պաշտոնը կպահպանի միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Փաշինյանի համաձայնությամբ։ Փաշինյանը նշել էր նաև, որ նախարարների աշխատանքի ազատման հրամանագրերի ստորագրմանը հետելու է իր հրաժարականը՝ մինչև նոր ընտրություններ։ Իր խոսքերով, քաղաքական ուժերի միջև կա կոնսենսուս վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |