ՀՀ նախագահը խորհրդակցություններ կնախաձեռնի կառավարության և ԱԺ ղեկավարության հետ![]() 3 հոկտեմբերի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Երևան վերադառնալուն պես խորհրդակցություններ կնախաձեռնի կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |