ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԳՈՐԾԻ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը չի բացառել այն հնարավորությունը, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը կարող է վերանորոգվել Եվրամիության միջոցներով: Թեեւ, նրա խոսքերով, այն 100 միլիոն դոլարը, որը պատրաստ է տրամադրել ԵՄ-ն Հայկական ԱԷԿ-ի անվտանգւոթյան ապահովման համար, անբավարար Է, եւ, հնարավոր է, որ այդ նպատակով հարկ կլինի մասնավոր ներդրումներ իրականացնել: Ընդ որում նախարարը ընդգծել է, որ ՀԱԷԿ-ը կշարունակի իր գործունեությունը այնքան ծամանակ, մինչեւ որ Հայաստանում կստեղծվեն էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Մասնավորապես, Հայկական ԱԷԿ-ի հզորությունները հնարավոր կլինի լրացնել 10-20 հիդրոէլեկտրակայանների շինարարության հաշվին, ինչը հնարավոր կդառնա այն դեպքում, երբ կնկատվի ներդրումների հոսք հայկական էներգետիկայի ոլորտ: «Հույս կա, որ դա իրատեսական նախագիծ է, եւ ներդրումները համապատասխան ծավալի կլինեն, քանի որ նախնական պայմանավորվածությունն այդ մասին արդեն կա»,- ասել է Վ. Խաչատրյանը: Նշենք, որ ավելի վաղ Եվրամիությունը բազմիցս անգամ հանդես է եկել մինչեւ 2004 թվականը ՀԱԷԿ-ը փակելու պահանջով: Փորձագետների գնահտմամբ, կայանը կարող է աշխատել մինչեւ 2018 թվականը:
 Ուշագրավ
---