Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին 2 օր ոչ աշխատանքային կլինի

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին 2 օր ոչ աշխատանքային կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աժ արտահերթ նիստ են հրավիրելու՝ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը, ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախագծի քննարկման նպատակով:

Ըստ վարչապետի, ոստիկանության եզրակացությունն այն է, որ այդ օրերը ոչ աշխատանքային լինեն:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---