Գուլպաների սիրահար Կանադայի վարչապետին «հայեցի» նվեր է սպասում Երևանում 4 հոկտեմբերի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կժամանի ՀՀ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ կապակցությամբ իր յուրահատուկ գուլպաներով բոլորին հայտնի վարչապետի համար Հայաստանում պատրաստվել է հատուկ նվեր՝ հայկական դրոշի գույներով «վարչապետական» գուլպաներ: Մտահղացման հեղինակը դիզայներ Էդուարդ Քանքանյանն է: Նրա խոսքով՝ պատրաստվել է հատուկ գուլպաների 2 զույգ՝ Կանադայի և ՀՀ վարչապետերի համար: «Մենք նվերի փաթեթները փոխանցել ենք կառավարություն, որտեղ խոստացել են, որ կփոխանցեն Կանադայի վարչապետին»,- պատմել է PanARMENIAN.Net -ին Քանքանյանը:
Դիզայները հույս ունի, որ նվերը Տրյուդոյին անձամբ կփոխանցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական միջավայրում, և դա կհայտնվի միջազգային մամուլում, ինչը, Քանքանյանի կարծիքով, Հայաստանի համար շատ դրական էֆեկտ կունենա: Նրա խոսքով՝ նվերը փոխանցելու գաղափարը կներկայացվի կանադական կողմին. «Հուսով եմ՝ իրենց կողմից չեն մերժի»: Նվերի փաթեթի մեջ, բացի գուլպաներից, ընդգրկվել է նաև հայկական կոլեկցիոն կոնյակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |