ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԸ

PanARMENIAN.Net - Նվազել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողների մահացության տոկոսը Ադրբեջանի հետ շփման գծում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, շփման գծում ողբերգական միջադեպերի նվազումը պայմանավորված է անվտանգության անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ: Այսպես, ընթացիկ տարում արձանագրվել է զինծառայողի մահացության ընդամենը մեկ եւ վիրավորվելու 3-4 դեպք, որը հինգ անգամ պակաս է ադրբեջանական կողմի կորուստներից: Սեյրան Օհանյանը նաեւ նշել է, որ զգալիորեն նվազել է ականների պայթյունի հետեւանքով մահացության դեպքերի թիվը, ինչը կապված է ականապատ տարածքների հայտնաբերման եւ նախազգուշական նշանների տեղադրման հետ: Նախարարի խոսքերով, վերջին ժամանակներս ականային ծուղակների զոհ է դարձել ԼՂՀ պաշտպանության բանակի ընդամենը երկու զինծառայող:
 Ուշագրավ
---