Տանկերի արդիականացման միջոցների մի մասը ՀՀ-ում կարտադրվի 5 հոկտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարտադրի տեխնիկական միջոցների մի մասը, որի օգնությամբ կատարվում է Տ-72 տանկերի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության հարցերով վարչության զրահատանկային ծառայության շահագործման և ծրագրման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը: Ըստ նրա, դեռևս 2 տարի առաջ զինված ուժերում մտածում էին, թե տանկերի արդիականացման որ տարբերակն ընտրեն: Ընտրությունն արդեն արվել է: «Բանակցային այնպիսի փուլում ենք, որ կոնկրետացումը որոշակի գաղտնիության հետ է կապված: Աշխատանքներն արդեն տարվում են: Խոսքը ոչ միայն Բ3 մոդիֆիկացիայի մասին է»,- ասել է Գաբրիելյանը: Ըստ նրա, տեխնիկայի զարգացման պայմաններում, սխալ է շեշտը դնել արդիականացման մեկ ուղղության վրա: Ըստ Գաբրիելյանի, վերջին 2 տարիներին բանակը փորձում է լուծել իր հարցերը ոչ միայն այլ երկրների հետ համագործակցության, այլ նաև սեփական գիտատեխնիկական ներուժի հաշվին: «Բ3-ում տեխնիկական սարքերի մի մասը կլինի հայկական արտադրության: Բացի Տ-72Բ3 մոդիֆիկացիայից, կան նաև Տ-72Ա տանկեր, որոնք ավելի վաղ շրջանում են արտադրվել: Մենք մտածում ենք նաև այդ տանկերի արդիականացման ուղղությամբ»,- ասել է Գաբրիելյանը: Նա նշել է, որ աշխատանքները տարվում են հետևյալ ուղղություններով՝ կատարելագործել կրակի կառավարման միջոցները, ներնել պաշտպանության միջոցներ, տարբեր եղանակային պայմաններում և օրվա տարբեր ժամերին հնարավորությունների ավելացման ուղղությամբ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |