Ֆրանսիայի նախագահն Ադրբեջան կայցելի 5 հոկտեմբերի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը ֆրանսիական La Tribune թերթի վրա հղումով: Նշվում է, որ Ադրբեջան այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից վերջինիս Ֆրանսիա այցի ժամանակ՝ հուլիսի 20-ին: Ըստ պարբերականի, Մակրոնը Բաքվում քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ծովային պարեկային նավերի մատակարարման հարցը: Նախատեսվում է այդպիսի նավերի առաքման վերաբերյալ ռազմատեխնիկական պայմանագիր կնքել: Հոկտեմբերի 11-12-ին Մակրոնը կլինի Հայաստանում պետական այցով, ինչպես նաև կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |