Մոմերով երթ Երևանում՝ ի հիշատակ Ազնավուրի![]() 5 հոկտեմբերի 2018 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված մոմերով երթ կանցկացվի: Երթը կմեկնարկի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ժամը 21:00-ին: Այն կշարունակվի դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր֊ թանգարան, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Փարիզում տեղի է ունեցել լեգենդար շանսոնյեի հիշատակի արարողությունը: Ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլյա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը հատուկ արարողակարգով:«Ազգային հարգանքի տուրքը» ազգային հերոսներին հրաժեշտ տալու հատուկ կարգ է, որին արժանանում են հիմնականում զինվորականները, նաև բացառիկ գործիչներ։ Ազնավուրն առաջին երգիչն է, որի հրաժեշտի արարողությունը կատարվում է այս արարողակարգով:Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |