ՊՆ. Հայ դիրքապահները Նախիջևանի հատվածում սահմանախախտ են հայտնաբերել![]() 5 հոկտեմբերի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանը: Նա գրել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։ Հովհաննիսյան հայտնել է, որ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են նախիջևանյան սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։ Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նախիջևանում, ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Վերջին շրջանում նաև հայ-թուրքական սահմանին են հաճախակիացել սահմանը խախտելու դեպքերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |