Ջորջ Բուշը հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին 2 հունիսի 2008 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուրբաթ հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցները, ըստ Սպիտակ Տան կողմից տարածված հայտարարության, կիրառուվում են թմրադեղերի առեւտրի դեմ պայքարի շրջանակներում:Ամերիկյան քաղաքացիներին եւ ընկերություններին այժմ արգելվում է որեւէ ֆինանսա-տնտեսական հարաբերություններ հաստատել ՔԱԿ-ի հետ առնչություն ունեցող որեւէ կառույցի հետ: Այդ կազմակերպության բոլոր հաշիվները ամերիկյան բանկերում սառեցվում են: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ժամանակին ԱՄՆ-ի կողմից ընդգրկվել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, ինչը մեքենայաբար ենթադրում էր տնտեսական պատժամիջոցների կիրառումը: Արդյոք կուսակցության նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, թե ոչ, ճշտվում է, հաղորդում է Lenta.ru-ն: Թուրքական իշխանությունները պարբերաբար ռազմական գործողություններ են անցկացնում Հյուսիսային Իրաքում տեղակայված ՔԱԿ-ի գրոհայինների դեմ: ԱՄՆ-ն մինչ այդ հայտարարել էր Թուրքիայի նման քաղաքականության աջակցության մասին: ՔԱԿ-ի գործունեության ֆինանսավորման աղբյուրներից մեկը, ըստ ամերիկյան եւ թուրքական հատուկ ծառայությունների տվյալների, հանդիսանում է թմրանյութերի առեւտուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |