24  08.10.18 - Երևանում բացվել է միջերկրական հայկական խոհանոցը ներկայացնող «Մայրիկ» ռեստորանը

Երևանում բացվել է սփյուռքահայ խոհանոցը ներկայացնող «Մայրիկ» ռեստորանը

Երևանում բացվել է սփյուռքահայ խոհանոցը ներկայացնող  «Մայրիկ» ռեստորանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում բացվել է «Մայրիկ» ռեստորանը. բացման արարողությունը ուղեկցվել է հայկական հարուստ խոհանոցի ուտեստների համտեսով և երաժշտությամբ:

15 տարի առաջ «Մայրիկ» ռեստորանը բացվել է Բեյրութում՝ որպես առաջին միջերկրական հայկական ռեստորան: Կարճ ժամանակահատվածում «Մայրիկը» դարձել է հայկական սփյուռքի խոհարարական ժառանգության պահպանողը: Դրանից հետո ռեստորանի շնորհիվ հայկական խոհանոցը հասել է Դուբայ, Էր Ռիադ և Մալդիվյան կղզիներ:

Ռեստորանի սեփականատեր և հիմնադիր Ալին Կամակյանի համար Հայաստանում այս ռեստորանի բացումը հատուկ նշանակություն ունի:

«Մեր տարածաշրջանը մշտապես կարևոր հանգրվան է եղել Արևելքի և Արևմուտքի միջև մետաքսե ճանապարհով անցնող առևտրականների համար, ինչն էլ մեզ նվիրել է համեմունքների և բույրերի մեծ բազմազանություն: Մեր պատմությունը շատ երկար է եղել ու դժվար, սակայն ահա և մենք՝ կանգնած ենք ամուր և վայելում ենք պատմության բերած այս հսկայական հարստությունը», - ասել է Կամակյանը:

Նա պատմում է, որ փոքր ռեստորանի բացումը և հայկական ավանդական ուտեստները հանրությանը ներկայացնելն իր հայրիկի երազանքն է եղել:

«Երբ Բեյրութում բացեցի «Մայրիկը» , մտածեցի, որ հասել եմ իմ նպատակին, սակայն հետո հասկացա, որ շատ ավելի մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել, որն է՝ մեր մշակույթի հարստությունը աշխարհին ցույց տալը և մեր պատմությունը մեր իսկ սննդի միջոցով պատմելը», - ասել է Կամակյանը:

«Մայրիկի» խոհանոցն առաջարկում է նորովի ներկայացված հայկական նրբախորտիկներ: Ռեստորանի ճաշատեսակներին բնորոշ է բաղադրիչների, համերի և գույների հակադրության «խաղ», որտեղ մեկտեղված են միջերկրածովյան թարմությունն ու մետաքսի ճանապարհի համեմունքների հարուստ համերը:

«Մայրիկ» ռեստորանը էլ ավելի է հարստացնում Երևանի զարգացում ապրող խոհարարական պատկերը. կերակրացանկն ավանդական հայկական կերակուրների լայն բազմազանություն է առաջարկում, ինչպես նաև մատուցում է սառը և տաք խորտիկների լայն տեսականի, թարմ աղցաններ, դանդաղ կրակի վրա շոգեխաշած կերակուրներ, գրիլ արված հյութեղ և նուրբ մսեղենի լայն տեսականի ու բերանի մեջ հալվող աղանդեր:

Ռեստորանը գտնվում է Ամիրյան 4/6 հասցեում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---