ՀՀ-ն «Օսկարի» է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսորի «Սպիտակ» ֆիլմը 9 հոկտեմբերի 2018 - 12:12 AMT PanARMENIAN.Net - 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» դրամատիկ ֆիլմն ընդգրկվել է 2019թ. «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում: Ֆիլմն առաջադրել է Հայաստանը: Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թեև «Սպիտակի» հիմքում իրական իրադարձություններ են և կան էպիզոդներ, որ նկարահանվել են ըստ ականատեսների պատմությունների, ֆիլմը չի կարելի ժամանակագրություն համարել: Ռեժիսորը միտումնավոր է կադրից դուրս թողնում վիզուալ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե չեն խոսում՝ կերպարների վիշտը լռակյաց է: Ինքը ռեժիսորն այն ֆիլմ ռեքվիեմ է համարում: Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»: Ընդհանուր առմամբ մրցանակի հավակնորդների ցուցակում 87 երկիր կա: ՌԴ-ն առաջադրել է Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբորը»: 2018-ին Հայաստանը «Օսկարի» էր ներկայացրել ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |