Ամերիաբանկը՝ լավագույն գործընկեր առևտրի ֆինանսավորման ոլորտում ըստ Կոմերցբանկի 9 հոկտեմբերի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ստացել է հերթական մրցանակը Կոմերցբանկի կողմից: Այս անգամ Բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորում 2018» մրցանակին՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության, ինչպես նաև Կոմերցբանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար: Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհել է մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում: Մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին՝ փոխշահավետ և բարձրակարգ համագործակցության համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը : 2018թ. ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում սա Ամերիաբանկի արդեն թվով երրորդ մրցանակն է: Բանկն արժանացել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին՝ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից, և Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին՝ Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |