Սերգեյ Մարկեդոնով. Հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր խնդիրը Ղարաբաղն է, այլ ոչ թե Ցեղասպանության ճանաչումը 2 հունիսի 2008 - 19:51 AMT PanARMENIAN.Net - «Անցյալ դարի 90-ականների սկզբում Հայաստանը պատրաստ էր հարաբերությունների բարելավմանը, սակայն գործընթացը համաձայնեցված չէր: Ապա սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, եւ Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ: Հասկանալի բան է, որ հարաբերությունների բարելավման մասին անգամ խոսք լինել չէր կարող»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ Անկարան հաշվի էր առնում երկրի նախկին նախագահ Թուրգութ Օզալայի արտահայտությունը, ով հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում օսմանյան ժառանգության համար: Նա դա ասել է անհանգստանալով Նախիջեւանի ճակատագրի համար, ուր կարող էին մտնել հայկական զորքերը, ըստ Բաքվի եւ Անկարայի: Այսօր Թուրքիայում կան քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն կա նաեւ շատ հզոր ադրբեջանական լոբբի, որը ակտիվորեն դիմակայում է այդ գործընթացին: Երկու երկրների հարաբերությունների գլխավոր խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղն է, այլ ոչ թե Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |