Ռումինայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 9 հոկտեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Ռումինիայի խորհրդարանն ավարտին է հասցրել 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կնքված՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացման գործընթացը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն այն վավերացրել էր հունիսի 27-ին։ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի մասին օրինագիծը Սենատն ընդունել է միաձայն քվեարկությամբ՝ 96 կողմ, 0 դեմ ձայներով: Օրենքն ուժի մեջ կմտնի Ռումինիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնապես հրապարակելուց հետո»,-ասվում է դեսպանի գրառման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |