Գերմանիան կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը![]() 9 հոկտեմբերի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ`կլինիկական և հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ և փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս և այլ հարցեր: Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում և տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթևացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարևորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա: Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման և առաջիկա կարևոր քայլերի առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում` հստակեցնելով դրանց հաջորդականությունն ու ժամկետերը: Ավելի վաղ Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել էր առողջապահության ոլորտում առաջնահերթ անելիքներով, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանն առանձնացրել է, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մի շարք հիվանդությունների,մասնավորապես, քաղցկեղի վաղաժամ կանխման նպատակադրումը և այլն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |