Տասնյակ հազարավոր թուրքեր բողոքում են քրդերի հետ պատերազմի դեմ 3 հունիսի 2008 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Քադիրքեյ կենտրոնական շրջանում տեղի է ունեցել քրդական հարցի խաղաղ լուծման կողմնակիցների զանգվածային ցույցը: Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել քաղաքի փողոցներ: Ցույցի մասնակիցների մեծամասնության կարծիքով, երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր չէ վերջնական լուծում տալ քրդական հարցին: Թուրքերը հակված չեն հավատալու անցյալ շաբաթ հնչած վարչապետի հայտարարություններին` Հարավ-արեւելյան Անատոլիայի նախագծի (GAP)իրականացմանն ուղղված ինտենսիվ կառավարական աշխատանքի մեկնարկի մասին: Ցույցի կազմակերպիչն է Խաղաղության վեհաժողովը, որը գիտնականների, լրագրողների եւ ձեռներեցների խոշոր եւ ազդեցիկ հասարակական միավորում է, գրում է Turtsia.ru-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |