Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում պարզ կդառնա թե որքանով են կողմերը լրջորեն տրամադրված բանակցելու

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հիմնական նպատակն է ծանոթանալ միմյանց հետ եւ որոշել, թե որքանով են լրջորեն տրամադրված կողմերը բանակցելու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, որպես այդպիսին հանդիպման օրակարգ չկա: «Սակայն եթե Սերժ Սարգսյանն ու Իլահ Ալիեւը ցանկանան, նրանք կարող են քննարկել կարգավորման հիմնական սկզբունքների մանրամասները: Այնուամենայնիվ, եթե նրանք չցանկանան խորանալ մանրամասների մեջ, մենք հուսով ենք, որ նախագահների հանդիպումը ճանապարհ կբացի բանակցությունների վերսկսման համար` հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է ամերիկացի դիվանագետը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում` միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---